суббота, 21 ноября 2015 г.

Աղբյուր Սերոբ

Աղբյուր Սերոբ (իսկական անունը՝ Սերոբ Վարդանյան, 1864, Սողորդ, Խլաթ - 1 նոյեմբերի, 1899), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի։
Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման։ Հրայր Դժոխքին Ռումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ։ Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց։
Սերոբն առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Սերոբի ջոկատը գործ է ունեցել Թուրքիայի այլ շրջաններից Խլաթ եկած քրդական և թուրքական բանակի հետ, որոնք ծանոթ չէին տեղանքին։ Այդ հանգամանքը Սերոբը աշխատել է միանգամից օգտագործել և ժամանակ չտալ թշնամիներին, որ վերջիններս տեղացի քուրդ գտնեն իրենց ցուցումներ տալու համար։
Ի շնորհիվ Սերոբի, Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուրանունը։ Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»[1]։
Բաբշենի մարտերից հետո Աղբյուր Սերոբի համար թուրքերը մեծ գլխագին են նշանակում և սկսում են հարձակվել անմեղ գյուղացիների վրա։ Դրա համար էլ Սերոբն իր ընտանիքի հետ գնում է Սասուն և գլխավորում է այնպիսի ֆիդայիների, որոնցից էին օրինակ Անդրանիկն ու Գևորգ Չաուշը։

Комментариев нет:

Отправить комментарий