суббота, 21 ноября 2015 г.

Արաբո


Արաբո (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան, 1863 - 1893), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։
Ծնվել է Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է ՍասունիՏարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ։1882-ին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից, շարունակել իր գործունեությունը։ 1889-ից սկսած՝ քանիցս այցելել է Կովկաս, 1892-ին Թիֆլիսում մասնակցել էՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ 1893 թ. գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Կարսից անցել է Երկիր։ Բայց, ճանապարհին՝ Խնուսից ոչ հեռու՝ Գյալառաշ (Սև բերդ) կոչվող ձորում ընդհարվել է քրդերի հետ և զոհվել իր հինգ ընկերների հետ։
Արաբոյի քանդակը Ջերմուկ քաղաքում (հեղինակ` Հովհաննես Մուրադյան)
Հյուսվել են Արաբոյի խիզախությունը գովերգող երգեր։

Комментариев нет:

Отправить комментарий