понедельник, 5 октября 2015 г.

Ադրիանապոլսի պայմանագիր





Ադրիանապոլսի պայմանագիր, կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի`
Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներովՍև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերինթույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց ՀունաստանիՄոլդավիայիՎալախիայի ու Սերբիայի ինքնավարությունը։
13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվելՌուսաստան։ 1829–1830-ին շուրջ 100 հազար հայ Էրզրումից (Կարին), ԿարսիցԲայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց ՎրաստանիԻմերեթիայի,Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828թվականի Թուրքմենչայի պայմանագիրով Երևանի ն Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը ԲալկաններումՍև ծովի ու նեղուցների վրա ևԱնդրկովկասում։